Հասարակական

Լճափում մեկնարկեց առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը

2 րոպեի ընթերցում

Լճափում մեկնարկեց առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը

ԳԱՎԱՌ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Առողջապահական համակարգի 2021-2026 թվականների բարեփոխումների ծրագրի» շրջանակներում մեկնարկել է Առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճափի ԱԱՊԿ տնօրեն Տիգրան Մարգարյանը, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 80 միլիոն դրամ, որը հատկացվել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներից։ Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Նորակառույց միահարկ շենքն ունենալու է նաև նկուղային հարկ։

Լճափի ԱԱՊԿ-ն սպասարկում է Գավառ համայնքի Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ գյուղերի շուրջ 4500 բնակիչների։

Լճափի ԱԱՊԿ-ն մինչ այժմ գործում է մանկապարտեզի շենքի տարածքում, ոչ հարմարավետ ու բարվոք պայմաններում, այդ իսկ պատճառով էլ նոր ու ժամանակակից պայմաններով հագեցած շենք էր անհրաժեշտ, որը և իրականություն է դառնում ՀՀ կառավարության գործուն ջանքերի շնորհիվ։ Շենքի շահագործման արդյունքում էապես կբարելավվի առողջության առաջնային պահպանման ոլորտում իրականացվող բուժսպասարկման որակը»,-նշեց Տիգրան Մարգարյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում