Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու 
վերաբերյալ նախագիծ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի և Ադամ Շիֆի հետ հայերին պաշտպանելու և Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել Կոնգրեսին՝ ի պատասխան Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված դաժան և անարդար գործողությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։

«Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդգրկում է համապատասխան և արագ գործողությունների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի անօրինական և չհրահրված հարձակումներից հետո։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատությանն աջակցության բանաձևի 907-ի հոդվածի գործողությունը և ԱՄՆ-Հայաստան ապագա գործընկերային հարաբերությունների համար ֆինանսավորում հատկացնել:

«Արցախի հայ ժողովրդի դեմ նախագահ Ալիևի ցեղասպան արշավը չափազանց երկար է շարունակվում, և վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները բովանդակալից քայլեր ձեռնարկեն այն կասեցնելու համար: Այս օրենսդրությունը առաջին մեծ քայլն է Ալիևի վարչակարգի կատարած վայրագութունների դեմ պայքարելու և նրա ու նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նախագիծը նաև կապահովի հակամարտությունից տուժած հայ ժողովրդին անհրաժեշտ օգնություն և անվտանգություն՝ իրենց հինավուրց հայրենիքում ապահով ապրելու համար՝ չվախենալով Ադրբեջանի կառավարության կողմից բռնաճնշումից», - հայտարարել է կոնգրեսական Փալոնը։

Նախագիծը նախատեսում է 30 միլիոն դոլարի հատկացում 2020 թվականին 44-օրյա պատերազմի, 2022 թվականի Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով տուժած խմբերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am