Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Ադրբեջանը թույլ չի տալիս ԼՂ-ին վերցնել իր վերահսկողության տակ գտնվող զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս ԼՂ-ին վերցնել իր վերահսկողության տակ գտնվող 
զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրադադարից հետո արդեն 32 ժամ Ադրբեջանը թույլ չի  տալիս Լեռնային Ղարաբաղին վերցնել շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հրադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել իրենց վերահսկողության տակ գտնվող մեր շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Անշուշտ, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», - գրել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]