Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից տեղափոխվել է Չեռնոգորիա

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից 
տեղափոխվել է Չեռնոգորիա

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԲռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից տեղափոխվել է Չեռնոգորիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Չեռնոգորիա:

Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը: EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, այսօր որոշում է կայացրել, որ նոյեմբերի 10-ից 21-ը նախատեսված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն կանցկացվի Չեռնոգորիայում»,-գրել է Հովսեփյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]