Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգան նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը

ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգան նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ 
Միրզոյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ելույթով հանդես կգա նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն իր X-ի էջում:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ տեղեկացրել է, որ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդես կգա ելույթով: 

Ավելի վաղ Հայաստանը նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ֆրանսիային՝ խնդրելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am