Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ԼՂ-ում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն Ադրբեջանի օրակարգում չէ. վարչապետ

ԼՂ-ում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ ՀՀ-ին ռազմական 
գործողությունների մեջ ներքաշելու հարցն Ադրբեջանի օրակարգում չէ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն այլևս Ադրբեջանի օրակարգում չէ, նրա նպատակը չէ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը հիշեցրեց՝ դեռ ԼՂ-ի դեմ հարձակման առաջին օրն է ասել, որ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Սա նաև նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել: Այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այն այլևս այն մարդկանց օրակարգում չէ, որոնք բերել էին օրակարգ»,-ասաց Փաշինյանը:

ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների բանակցություններին  ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունեցել, այդ տեքստի պայմանների քննարկման կողմ չի եղել:

«Մենք տեղյակ ենք եղել, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որևէ մասնակցություն չենք ունեցել: Եվ ես այդ գործընթացի վերաբերյալ իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում  է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ ԼՂ-ից դուրս բերելու մասին՝ այն պայմաններում, երբ մենք ասել ենք, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]