Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի․ Պեսկով

Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի․ 
Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի, և տարհանված խաղաղ բնակիչները վերադառնալու հնարավորություն կունենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ այժմ կսկսվի կայուն հրադադարի շրջան, պայմաններ կստեղծվեն տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադարձի համար», - Պեսկովի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ գործակալությունը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ռուսաստանցի խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները դուրս գան վտանգավոր շրջաններից։

Պեսկովը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, սակայն դրա ստորագրման համար նախադրյալներ կան։ Պեսկովի խոսքով՝ «տեխնիկական բազմաթիվ պահեր կան նախքան այդ պայմանագրի շուրջ աշխատանքի ավարտը», սակայն «բարի կամքի առկայության դեպքում» կարելի է հասնել վերջնագծին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]