Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. 
Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Պերեբիյնիսը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հատկանշական է, որ Ուկրաինայի փոխարտգործնախարարն իր շնորհավորանքը գրել է հայերենով:

«Ջերմորեն շնորհավորանքներ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաև, համոզված եմ, նրանց ընդհանուր ապագայի համար՝ եվրոպական ընտանիքում»,- ասված է գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]