Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի դեմ

Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի 
ագրեսիան ԼՂ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆաիսալբին Ֆարհանի հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին տեղեկացրել է X-ի («Թվիթեր»)  իր էջում:

Նախարարները խոսել են դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի և հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարների մասին:

«Ներկայացվեց տարածաշրջանային իրավիճակը և ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ»,-տեղեկացրել է Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]