Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

Պուտինը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը

Պուտինը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ հայերի իրավունքների և 
անվտանգության ապահովման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ընդգծել ԼՂ հայերի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլը:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում՝ Ալիևը ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահների մեքենայի գնդակոծության հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ: Ըստ էության՝ այսկերպ Ալիևն ընդունել է մեղքը, որ հենց ադրբեջանական կողմն է կրակել ռուս խաղաղապահների ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ երկուստեք նշվել է ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը»,-հայտնում են Կրեմլից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]