Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն

Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ լուրերը չեն 
համապատասխանում իրականությանը. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակը:

«Դրոշի հետ կապված լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները՝ միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։

Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է գրառման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]