Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

Հաթերքում Ադրբեջանը նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել․ Արտակ Բեգլարյան

Հաթերքում Ադրբեջանը նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է 
այսօր սպանել․ Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է սպանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ (խմբ․՝ սեպտեմբրի 20-ին) 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]