Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղում վիրավորների թիվը հասել է 138-ի, 25 մարդ զոհվել է

Լեռնային Ղարաբաղում վիրավորների թիվը հասել է 138-ի, 25 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տվյալները հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Մասնավորապես, Ստեփանակերտի բժշկական կենտրոնում կա 112 վիրավոր, մանկական հիվանդանոցում՝ 11, Մարտակերտի տարածքային հիվանդանոցում՝ 15։ 

«Այս պահի դրությամբ հնարավոր չի եղել կապ հաստատել Ասկերանի և Մարտունիի  բուժհաստատությունների հետ»,- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է նաև, որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]