Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիան դադարեցրել է iPhone 12-ի վաճառքը՝ ճառագայթման բարձր մակարդակի պատճառով, Apple-ը վիճարկել է որոշումը

Ֆրանսիան դադարեցրել է iPhone 12-ի վաճառքը՝ ճառագայթման բարձր 
մակարդակի պատճառով, Apple-ը վիճարկել է որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան Apple-ին հանձնարարել է դադարեցնել iPhone 12-ի վաճառքը չափազանց մեծ էլեկտրամագնիսական ճառագայթման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիայում Հաճախությունների վերահսկման ազգային մարմինն Apple-ին հանձնարարել է շտկել առկա խնդիրը․ եթե դա  հնարավոր չէ անել ծրագրային թարմացման միջոցով, ապա ընկերությունից կարող են պահանջեն հետ կանչել երկրում վաճառված յուրաքանչյուր iPhone 12 հեռախոս:

iPhone 12-ն առաջին անգամ թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերին և դեռ վաճառվում է ամբողջ աշխարհում։

Apple-ը BBC-ին հայտնել է, որ վիճարկում է այդ որոշումը՝ հավելելով, որ կարգավորող մարմնին տրամադրել է լաբորատոր արդյունքներ հենց իր, ինչպես նաև երրորդ կողմերից, որոնք ցույց են տալիս, որ սարքը համապատասխանում է բոլոր կանոններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]