Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Digital Turbine-ը Google Cloud-ի և SADA-ի հետ կզարգացնի նորարարության աճը. Հայաստանի թիմը ներգրավված է

Digital Turbine-ը Google Cloud-ի և SADA-ի հետ կզարգացնի նորարարության աճը. 
Հայաստանի թիմը ներգրավված է

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոբայլ գովազդի, մոնետիզացիայի առաջատար Digital Turbine-ը, Google Cloud-ը և Բիզնեսի ու տեխնոլոգիական խորհրդատու SADA-ն օրերս հայտարարեցին համագործակցության երկարաձգման ու ընդլայնման մասին: Գործարքին անդրադարձել է Yahoo Finance-ը՝ մասնավորեցնելով, որ գործակցությունն առնչվում է Google Cloud-ում ռազմավարական ծառայություններին և լուծումներին: 

DAV_2467.JPG (5.20 MB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում SADA Armenia-ի Գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը նշեց՝ պայմանագրի շրջանակում SADA-ն և Digital Turbine-ը համատեղ ջանքերով կզարգացնեն մոբայլ գովազդի և մոնետիզացիայի հարթակի նորարարությունների տեմպերն ու աճը: Ընկերությունները կհամագործակցեն մի քանի ուղղություններով՝ օգտագործելով Google Cloud-ի նոր ձեռքբերումները տվյալների, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտներում։ Համագործակցությունն ուղղված կլինի նաև հարթակի գործառույթների պարզեցմանը և գործընթացների օպտիմիզացիային:

«SADA-ն հպարտ է Digital Turbine-ի ամպային վերափոխման ընթացքում նրա վստահելի խորհրդատուն և գործընկերը լինելու համար։ Մենք համատեղ աշխատել ենք ընկերության թիմերի հետ՝ օգնելու նրանց հասցնել բիզնեսը հաջորդ մակարդակին և գերազանցել ընկերության նպատակները»,-  նշեց SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը:

Digital Turbine-ի հետ աշխատանքում ընդգրկված են նաև SADA Armenia-ի ինժեներները, որոնք բոլորը Google Cloud սերտիֆիկացված մասնագետներ են: Ընդհանուր առմամբ, SADA-ում աշխատում են Google Cloud-ի Fellow սերտիֆիկացումն անցած 8 ինժեներներ: Google Cloud Fellow սերտիֆիկատը տրվում է միայն խորը տեխնիկական փորձ ունեցող անհատներին, որոնք կարող են բիզնեսի պահանջները վերածել տեխնիկական լուծումների՝ օգտագործելով Anthos-ը և Google Cloud-ը:

«Մենք շարունակում ենք ակտիվ գործունեություն ծավալել որպես համաշխարհային մատակարարման կենտրոն՝ հաճախորդների աջակցման ծառայություններ մատուցելով աշխարհով մեկ գործող ընկերություններին, որոնք օգտվում են Google Cloud-ից»,-  նշեց Սյուզաննա Ազոյանը՝ հավելելով, որ Հայաստանի ինժեներական թիմն ուրախ է համագործակցել Digital Turbine-ի հետ։ 

«Google Cloud-ը և SADA-ն բջջային էկոհամակարգը նոր տեխնոլոգիաներով զարգացնելու մեր ընթացիկ նպատակի կարևոր գործընկերներն են: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կօգնի զարգացնել կարողությունները, որոնցով Android հավելվածներ մշակողներն ավելի շատ հաճախորդներ կունենան և կշարունակեն աճը»,- ասաց Digital Turbine-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Սենթիլ Կումարանը: 

SADA-ն հիմնադրվել է հայազգի Անի և Հովիգ Սաֆոյանների կողմից 2000 թվականին, իսկ 2021թ. ընկերությունը գլոբալ մատակարարման գրասենյակ է բացել Երևանում, որը սպասարկում է SADA-ի համաշխարհային հաճախորդներին։

SADA-ի փորձագետները մասնագիտացած են հենց բիզնեսին և տվյալ ոլորտին հատուկ լուծումներ առաջարկելու հարցում՝ անկախ նրանից, թե տվյալ ընկերությունն ամպային միգրացիայի որ փուլում է: 

Տարածաշրջանի բիզնեսներին հարմար է SADA Armenia-ի միջոցով տեղափոխվել ամպային տիրույթ և օգտվել Google Cloud-ի բոլոր առավելություններից՝ հավելվածների մշակման, արտադրողականության ու համատեղ աշխատանքն արագացնելու համար, ինչպես նաև օգտագործել տվյալները՝ բիզնեսի մրցակցային առավելությունները բարելավելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]