Հասարակական

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացած ընդունելության ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների դինամիկային

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացած ընդունելության ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների դինամիկային

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Արաբական Էմիրություններ այցի շրջանակներում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան Արշակ Փոլադյանը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄԷ երկկողմ հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման ճանապարհին հայ համայնքի դերակատարմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում