Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։

Նախագահը մեկ այլ հրամանագրով ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վիկտոր Բիյագովին նշանակել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)։

Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]