Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Արցախին հատկացված հումանիտար օգնությամբ բեռնատարների շարասյունը շարժվել է դեպի Կոռնիձոր

Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Արցախին հատկացված հումանիտար 
օգնությամբ բեռնատարների շարասյունը շարժվել է դեպի Կոռնիձոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից  Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։

Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am