Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

3000 դոլար մրցանակային ֆոնդով Wings գաղափարների մրցույթն ընդունում է հայտեր

3000 դոլար մրցանակային ֆոնդով Wings գաղափարների մրցույթն ընդունում է 
հայտեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tech Week 2023-ի ընթացքում BANA Angels-ի աջակցությամբ կանցկացվի 3000 դոլար մրցանակային ֆոնդով Wings գաղափարների մրցույթը, որի նպատակն է Լոռու մարզի զարգացման համար նորարար սկսնակ ձեռնարկությունների հավաքագրումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցելու հայտադիմումը հնարավոր է լրացնել այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է։

Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ: «Կին մասնակից ունեցող լավագույն թիմ» անվանակարգում հաղթող թիմը Science and Technology Angels Network-ի կողմից կստանա 1000 դոլար, իսկ «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող թիմը Rite ընկերության կողմից՝ 250 դոլար։

Մրցույթին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր առնվազն երկու հոգուց բաղկացած թիմերը։ Մրցույթն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում դիմումների հիման վրա կընտրվի 7 թիմ։ Երկրորդ փուլում ընտրված թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիին արդեն Tech Week Vanadzor 2023-ի ընթացքում։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն և այլն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]