Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, Լուիս Օկամպոն՝ Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի 
ցեղասպանություն, Լուիս Օկամպոն՝ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսազանգի միջոցով զրուցել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օկամպոյի հետ, ով Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միջազգային առաջատար փորձագետին, որ համաձայնվել է կամավոր կերպով հետազոտել Արցախի շրջափակումը և իրավական եզրակացություն ներկայացնել դրա վերաբերյալ:

Լուիս Մորենո Օկամպոն ընդգծել է, որ հետազոտության ու վերլուծության արդյունքները շատ հստակ են՝ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը:

Օկամպոյի ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]