Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վաշինգտոնում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել

Վաշինգտոնում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել

Հրաձգություն է տեղի է ունեցել Վաշինգտոն նահանգի հարավ-արևելքում, Կոլումբիա շրջանում. երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է քաղաքի ոստիկանությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շաբաթ երեկոյան մեր աշխատակիցները կանչի են մեկնել  հարավ-արևելյան շրջան, Good Hope Road բնակելի թաղամաս, որտեղ կրակոցներ են հնչել: ...Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակոցներից տուժած 5 անձ: Երեք մարդ տեղում մահացել է», - լրագրողներին պատմել է  ոստիկանության պետի պաշտոնակատար Պամելա Սմիթը։

Նշվում է, որ զոհվածների թվում եղել են երկու տղամարդ և մեկ կին: Երկու տուժածները՝ տղամարդիկ, հոսպիտալացվել են։ Քաղաքի ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն է անցկացնում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]