Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկական Wirestock-ը կհամագործակցի vAIsual-ի հետ

Հայկական Wirestock-ը կհամագործակցի vAIsual-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Wirestock-ը հայտարարել է vAIsual-ի հետ համագործակցություն կնքելու և գործունեության նոր ուղղության մասին։

Ընկերությունը vAIsual-ի Dataset Shop հարթակի միջոցով ավելի քան 9 միլիոն վիզուալ ակտիվների հավաքածու կմատակարարի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ալգորիթմներ մշակող ընկերություններին:

vAIsual-ի Dataset Shop-ը վիզուալ մեդիայի խոշոր հարթակ է, որը հատուկ նախագծված է AI/ML ուսուցման նպատակների համար: Ըստ vAIsual-ի գործադիր տնօրեն Մայքլ Օսթերիդերի՝ համագործակցությունը կարևոր քայլ է տվյալների հատուկ հավաքածուներ ստեղծելու համար՝ ուղղված էթիկորեն պատասխանատու AI մշակողների կարիքներին:

Wirestock-ի համար գործարքը հնարավորություն է ընձեռում մասնակցելու արագ աճող գեներատիվ AI-ի արդյունաբերությանը, ինչպես նաև եկամտի մեկ այլ ալիք ստեղծել վիզուալ բովանդակություն ստեղծողների համար:

«Wirestock-ում մենք միշտ հավատացել ենք, որ մեր միլիոնավոր պատկերների և տեսանյութերի ստեղծողները պետք է արդարացի փոխհատուցում ստանան իրենց աշխատանքի դիմաց: VAIsual-ի հետ համագործակցությունը ոչ միայն թարմ և խոստումնալից միջոց է ապահովում մեր ներդրողների համար՝ դրամայնացնելու իրենց բովանդակությունը, այլև օգնում է առաջ մղել AI արդյունաբերությունը»,- նշել է Wirestock-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Միքայել Խաչատրյանը։

Wirestock-ն օգնում է վիզուալ բովանդակության հեղինակներին մոնետիզացնել լուսանկարները, գրաֆիկան և տեսանյութերը` ապահովելով հեղինակներին հասանելիություն դեպի խոշոր սթոք-հարթակներ, այդ թվում՝ Getty Images, Shutterstock, Adobe, Pond5, Envato, Freepik և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]