Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Ադրբեջանական դիրքերից կրակել են կոմբայնով հունձ անող արցախցու ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից կրակել են կոմբայնով հունձ անող արցախցու 
ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: «Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում օգոստոսի 4-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ,   որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով  դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Նշվում է, որ հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]