Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ-ի միջոցով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն

Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ-ի միջոցով բուժման նպատակով 
Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի  բուժհաստատություններ տեղափոխվող անձանցից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։

Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է»,-նշել է Ներսիսյանը:

Նա հատկանշական է համարել, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]