Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեկնարկած նոր ծրագրի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտում կիրականացվեն մի շարք նախագծեր

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեկնարկած նոր ծրագրի շրջանակում սոցիալական 
պաշտպանության ոլորտում կիրականացվեն մի շարք նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը՝ միտված սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող  հարցերին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 20 միլիոն դոլար արժողությամբ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ գործընկերների հետ անմիջական համագործակցությամբ: 

Ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականությունը մատնանշելու համար միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև: 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, ընդգծելով համագործակցության կարևորությունը, նշեց, որ ծրագրի առաջարկը եղել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: 

«Ծրագրի մեկնարկից առաջ մենք գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ պետք է համատեղ ջանքերով սոցիալական պաշտպանության ոլորտում նախանշենք բոլոր կարևոր ուղղությունները: Եվ նպատակին հետամուտ կազմակերպեցինք այս հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա ներդաշնակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում հինգ տարիների ընթացքում իրականացվելիք այն աշխատանքները, որոնք կիրականացվեն  Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից»,- նշեց Նարեկ Մկրտչյանը: 

Ըստ նախարարի՝ ծրագրի շրջանակներում կյանքի կոչվող գործողություններն ուղղված կլինեն սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող բազում հարցերի, այդ թվում` տեղահանված բնակչություն, կանայք, հատուկ կարիքներ ունեցող անձինք, խաղաղության և անվտանգության ջատագովներ, ընտանեկան/գենդերային բռնության զոհեր, հասարակության այլ մարգինալացված խմբեր: Ինչպես նաև կլինի  ռազմավարական ուղղությունների  մշակում, քաղաքականությունների և որոշակի ոլորտային ռազմավարությունների մշակման աջակցություն, առանձին ստորաբաժանումների աշխատանքների կարողությունների և հմտությունների զարգացում և թիրախային խմբերի համար ծրագրերի իրականցում և այլն: 

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն ընդգծեց, որ այս ծրագիրը ևս մեկ օրինակ է ԱՄՆ ՄԶԳ-ի որդեգրած մոտեցման` ստեղծելու բարենպաստ միջավայր տեղական գործընկերների համար` լուծելու իրենց համայնքների զարգացման մարտահրավերները:

 «Այն կապահովի առավել ուժեղ սոցիալական պաշտպանություն` խթանելով «Ոչինչ մեր մասին առանց մեր մասնակցության» սկզբունքը: Մենք ուրախ ենք, որ համագործակցելու ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի բարելավվեն այն ծառայությունները, որոնք հասանելի չեն խոցելի անձանց, որոնք լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Թիրախային խմբերը իրականում շատ են, բայց մենք միշտ ընտրում ենք հնարավորություններ, որպեսզի օգնենք այն մարդկանց, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը»,- ասաց Ջոն Ալլելոն: 

«Դիմոքրասի Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Էրիկ Բյորնլունդը նշեց, որ  ժողովրդավարական զարգացման գործընթացների առանցքային դերակատարների, այդ թվում՝ պետական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և որոշումներ կայացնողների, մասնավոր նախաձեռնությունների, ակադեմիական ոլորտի և լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով  նպատակ ունեն ապահովելու ապացույցների վրա հիմնված մոտեցումներ՝ աջակցելու ներառման, սոցիալական պաշտպանության և հզորացման քաղաքականությանը և օրենսդրական բարեփոխումներին Հայաստանում: 

Ծրագիրը կհամագործակցի Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի և այլոց հետ՝ բարելավելու խոցելի և մարգինալացված բնակչության կյանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]