Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ալյասկայում ուժեղ երկրաշարժից հետո չեղարկել են ցունամիի սպառնալիքը

Ալյասկայում ուժեղ երկրաշարժից հետո չեղարկել են ցունամիի սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ցունամիի վտանգը չեղյալ է հայտարարվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության նախազգուշացման համակարգի կայքում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով հուլիսի 16-ի 6:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սանդ Փոյնթ քաղաքից 106 կմ  հարավ, օջախը գտնվել է 9 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չէին ստացվել: ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր ցունամիի վտանգի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]