Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Ռուսաստանն ու Իրանը կկառուցեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկաթուղային հատվածը

Ռուսաստանն ու Իրանը կկառուցեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկաթուղային 
հատվածը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ընկերությունը շուտով պայմանագիր կստորագրի Իրանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում «Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածի կառուցման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը:

«Շուտով կլինի պայմանագրի ստորագրում»,- պատասխանել է Լևիտինը այն հարցին, թե ռուսական որ ընկերությունն է կառուցելու Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածը:

Նա հավելել է, որ «Հյուսիս-Հարավ»-ը Ռուսաստանի համար լրացուցիչ բեռներ փոխադրելու հնարավորություն է, հատկապես դա վերաբերում է պարենամթերքին:

Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ողջ երկայնքով փոխադրման տոննաժն այս պահին կազմում է 15 մլն տոննա: Սակայն, Լևիտինի խոսքով, այն ապագայում կկրկնապատկվի՝ հասնելով 30 միլիոն տոննայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am