Միջազգային

ՅՈՒՆԵՍԿՕ-ն արտահերթ նստաշրջանում կքննարկի կազմակերպություն ԱՄՆ-ի վերադարձի պայմանները

1 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն արտահերթ նստաշրջանում կքննարկի կազմակերպություն ԱՄՆ-ի վերադարձի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունիսի 29-30-ը կանցկացնի Գլխավոր խորհրդաժողովի արտահերթ նստաշրջան՝ քննարկելու կազմակերպության կազմ ԱՄՆ-ի վերադարձի պայմանները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։

Ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է համաշխարհային կազմակերպության քարտուղարությունը, «Գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանը, որը միավորում է 193 երկրներ, հրավիրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի կողմից՝ կազմակերպության կանոնադրության համաձայն, մասնակից երկրների մեկ երրորդի պահանջով»։

«Նիստի ընթացքում պետությունները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը հուլիսին կազմակերպություն վերադառնալու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ` կոնկրետ ֆինանսական առաջարկությունների հիման վրա», - նշել են քարտուղարությունում։

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից հեռացել է 2018 թ.-ին: Ընդ որում, Վաշինգտոնը վճարումներ չի կատարում 2011 թվականից։ Երկիրը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց այն բանից հետո, երբ Պաղեստինը լիիրավ անդամի իրավունքներով ընդունվեց կազմակերպության շարքերը։ Այժմ ԱՄՆ-ի պարտքը կազմակերպությանը կազմում է 612 մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում