Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ճարտարապետական համալսարանը նոր ծրագրերի, մասնագիտությունների և նորարար մոտեցումների շնորհիվ այս տարի գրանցել է դիմորդների մեծ աճ

Ճարտարապետական համալսարանը նոր ծրագրերի, մասնագիտությունների և 
նորարար մոտեցումների շնորհիվ այս տարի գրանցել է դիմորդների մեծ աճ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նոր ծրագրերի, մասնագիտությունների և նորարար մոտեցումների շնորհիվ 2023 թվականին գրանցել է դիմորդների մեծ աճ. 951 դիմորդ՝ նախորդ տարվա 793-ի փոխարեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության հանձնաժողովի ղեկավար Հայկ Սարգսյանն ընդգծելով, որ դիմորդների թվաքանակի աճը  պայմանավորված է երկու բաղադրիչով՝ առաջինը բուհում մատուցվող ծառայությունների, այսինքն՝ կրթության որակով և երկրորդը՝ շուկայի պահանջարկով:

«Հիմնական շեշտադրումը նրանում է, որ մասնագիտությունը կարող է լինել շատ պահանջված և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում, բայց քո բուհում դիմորդների թիվը լինի պակաս, որովհետև բուհի մատուցած կրթության որակը չբավարարի ոչ՛ դիմորդներին, ոչ՛ աշխատաշուկային: Այսինքն՝ բուհի մատուցած  կրթության որակը, լրացուցիչ կրթությունը,  պրակտիկաները, որոնք  բազային գիտելիք են տալիս ուսանողին, որի արդյունքում նա վստահ քայլերով գնում է առաջ, իսկ այս ամենի արձագանքի  շնորհիվ  էլ հետագայում աճում է բուհի դիմորդների թիվը»,- նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նոր ծրագրերին նա նշեց, որ այս տարվա նորամուծություններից է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» մասնագիտության ընդգրկումը, որն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի, սակայն, քանի որ այս տարի այս մասնագիտությամբ ընդունելության  առաջին տարին է, դիմորդների թիվը բավականին պակաս է, այս պահին նոր մասնագիտությամբ առկա են թափուր տեղեր:

«Սա ի գիտություն մեր այն բուհերի ուսանողների համար, ովքեր դրական միավորներով դուրս կմնան, կարող են  հունիսի 19-ից 26-ը հայտարարվող երրորդ լրացուցիչ փուլով պայքարել թափուր տեղերի համար ոչ միայն այս մասնագիտության, այլ նաև մյուս բաժիններում առկա թափուր տեղերի համար: Երրորդ փուլով դիմորդները կարող են դիմել նաև  շինարարական մասնագիտություններով, լոգիստիկա, ինֆորմատիկա և գեոդեզիա մասնագիտություններով»,- ասաց նա:

Մասնագետն ընդգծեց, որ բուհը, բացի հիմնական կրթական ծրագրերից, ողջ ուսումնառության ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռում բացարձակ անվճար մասնակցել օտար լեզուների և համակարգչային մասնագիտացված ծրագրերի ուսուցմանը: Այն թույլ կտա ուսանողներին ավելի մեծ գիտելիքներով դուրս գալ համալսարանից և հեշտ ինտեգրվել աշխատաշուկայում:

Նա նշեց, որ նմանատիպ քայլերի հաջորդականությունն է  նաև բերում բուհի պահանջվածությանը և դիմորդների թվի աճին:

«Բավականին սերտ է նաև գործատուների հետ կապը: Մենք պրակտիկաներն անցկացնում ենք տեղում՝ գործատուների հետ, և շատ դեպքերում իրենք  հենց համալսարանից էլ տանում են իրենց կադրերին: Շատ են նաև տեղական և արտասահմանյան գործուղումները, որի արդյունքում  մեծ թվով ուսանողներ և դասախոսներ վերապատրաստվում են փոխանակման ծրագրերով, որն էլ ավելի է նպաստում մեր ուսանողների պոտենցիալի բարձրացմանը»,- եզրափակեց համալսարանի ընդունելության հանձնաժողովի ղեկավարը:    

Մասնագետը նշեց, որ  ըստ դիմորդների այս տարի բուհում ամենապահանջված մասնագիտություններն են ճարտարապետությունն և տնտեսագիտությունը:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]