Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այդպիսի քայլերը չեն նպաստում խաղաղության գործընթացին. Խանդանյանը՝ Բաքվում Էրդողանի հայտարարության մասին

Այդպիսի քայլերը չեն նպաստում խաղաղության գործընթացին. Խանդանյանը՝ 
Բաքվում Էրդողանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի ՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ու դա հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարությունների առիթով, նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ Խանդանյանի՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է  տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատել, մյուս կողմից արվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այդ գործընթացին: «Ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի»,-ասաց նա:

Խանդանյանը նկատեց՝ ինչպիսին եղել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել:

Էրդողանը Բաքու այցի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացրած Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել: Էրդողանի խոսքով՝ այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին, մասնավորապես Հայաստանին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]