Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

«Այաքս»-ը ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը

«Այաքս»-ը ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամի «Այաքս»-ը ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Championat-ը։

«Հայ կիսապաշտպանն ակումբի ամառային տրանսֆերների առաջնահերթությունների թոփում է։ Ամստերդամյան ակումբը պլանավորում է բանակցություններ սկսել Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղից հետո։ «Կրասնոդար»-ը պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավել գումարով՝ գումարած բոնուսները»,- ասել է կայքի աղբյուրը։  

Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ լրանալու է 2026 թվականին։ Ռուսական ակումբի կազմում Սպերցյանն այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]