Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով 
ուժեղացնել զսպման միջոցները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննադատություններն Իրանի հասցեին և նշել, որ Թեհրանն առանց երկմտելու կուժեղացնի իր պաշտպանության և զսպման կարողությունները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությունը:

«ԱՄՆ պետքարտուղարն անհիմն մեկնաբանություններ է արել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ ապարտեիդ սիոնիստական վարչակարգին իր երկրի համակողմանի աջակցությանը համահունչ», - ասել է Քանաանին՝ հիշեցնելով պաղեստինցի ժողովրդին Իրանի աջակցության մասին:

«ԱՄՆ-ի կողմից այլ կառավարությունների նկատմամբ ուժի դիմելու սպառնալիքը դեմ է միջազգային օրենքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հապաղի ուժեղացնել իր զսպող ուժը և պաշտպանել իր իրավունքներն ու անվտանգությունը», - հավելել է Քանաանին՝ ԱՄՆ-ի պաշտոնյաներին խորհուրդ տալով «զերծ մնալ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»:

Tasnim-ը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կայացած Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի ամենամյա գագաթնաժողովում Իրանին մեղադրել էր միջուկային զենք  ձեռք բերելու մտադրության մեջ և կրկնել իր սպառնալիքը Թեհրանի դեմ, որ արձագանքի բոլոր տարբերակները քննարկվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]