Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում

Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության 
պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու 
դեպքում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դրական է գնահատում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։

Երևանն այդ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է, և մենք շատ դրական ենք գնահատում այդ հանդիպումը։ Օրակարգային բոլոր հարցերին անդրադարձ է եղել՝ ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում։ Մեր շեշտադրումներն այն են, որ պետք է միջազգային մեխանիզմ ստեղծվի և Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները։ Հումանիտար հարցերին ևս անդրադարձ կատարվել է, ինչը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հումանիտար հարցերին լուծում գտնել»,- ասել է Գրիգորյանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կարծիք է հայտնել, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։

Նա նշել է, որ Հայաստանը տրամադրված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս շուտ տեղի ունենա։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]