Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր 2023

Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով կա 1 զոհ, տուժածների թիվը հասել է 37-ի

Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով կա 1 զոհ, տուժածների թիվը 
հասել է 37-ի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում մայիսի 30-ին տեղի ունեցած մանկական ֆուտբոլային մրցախաղի ժամանակ տրիբունաների փլուզման հետևանքով 1 մարդ է մահացել, վիրավորների թիվը հասել է 37-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտնել Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հոսպիտալացվել է 8 չափահաս, նրանցից 1-ի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Եվս 4 չափահասի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։

Միջադեպի հետևանքով տուժել է 24 երեխա, որոնցից 21-ը հոսպիտալացվել է, 4-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհված կնոջ և 36 տուժածի մասին։

ՌԴ առողջապահության նախարարությունում հաղորդել են, որ հիվանդները վիրահատվել են։ Վեց տուժած երեխաների հետ հեռաբժշկական խորհրդատվություններ են անցկացրել Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի մասնագետները:

Տրիբունան փլուզվել է երեքշաբթի օրը թիավարման ջրանցքի տարածքում դպրոցականների ֆուտբոլի մարզային մրցույթների ժամանակ։ Փլուզման պատճառը դարձել է ուժեղ քամին, որը տապալել է կոնստրուկցիան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]