Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել է

Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը ձախողվել է, սակայն Փհենյանը նախատեսում է հնարավորինս շուտ իրականացնել երկրորդ արձակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ըստ Փհենյանի՝ «Չոլլիմա-1» հրթիռը, որն արբանյակը պետք է հասցներ ուղեծիր, ընկել է Դեղին ծովը հրթիռի երկրորդ փուլի շարժիչի խափանման պատճառով:

Հաղորդագրությունում նշվում է, որ «շարժիչի նոր համակարգի հուսալիությունն ու կայունությունը ցածր» էր, իսկ օգտագործվող վառելիքը՝ «անկայուն», ինչը հանգեցրել է առաքելության ձախողմանը:

Հյուսիսային Կորեայի Տիեզերական զարգացման ազգային գործակալությունը հայտարարել է, որ «հրատապ կերպով» կհետաքննի ձախողումը և նոր փորձարկումից հետո կիրականացնի ևս մեկ արձակում:

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում մտադիր է արձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։ Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններից պահանջել էին հրաժարվել հետախուզական արբանյակի արձակման պլաններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]