Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում է ակնկալում Քիշնևում

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում 
է ակնկալում Քիշնևում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Ուրախ ենք տեսնել, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք խաղաղությանը վարչապետ Փաշինյանի հանձնառության կապակցությամբ, և մենք նաև ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ավելի ուշ այս շաբաթ Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա կլինի կառուցողական քայլ՝ կարգավորելու այս հարցերը բանակցային սեղանին և ոչ թե բռնության միջոցով։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, մինչդեռ կառուցողական երկխոսությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,- ասվում է պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am