Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը. Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը. 
Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համարում է, որ Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը Լաչինի միջանցքում, Ռուսաստանի գործողությունները պետք է լինեն շատ ավելի հասցեական: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

«Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա՝ հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա: Ռուսաստանը ոչ միայն որպես եռակողմ փաստաթղթի կողմ, այլ նաև՝ մեր տարածաշրջանում ներկայացված խոշոր «խաղացող», այս մասով ունի իր պատասխանատվությունը»,-ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանն իր անցակետի գոյությունն արձանագրում է արդեն որպես փաստ, փորձում է դա օգտագործել՝ բանակցային գործընթացում ճնշելու Հայաստանին, դա կօգտագործի նաև հետագա ժամանակահատվածում՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանությունը: Բացի այդ, ադրբեջանական անցակետի տեղակայումը շատ ծանր իրավիճակ է ստեղծել Արցախի հայրենակիցների համար:

«Կողմերը պարտավոր են իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հատկապես այն համատեքստում, որ Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո փաստացի իրենց պարտավորությունն ամբողջությամբ իրականացրել են, որքան էլ դա ծանր է եղել Հայաստանի, Արցախի համար»,-ասաց պատգամավորը:

Այսպիսով՝ նա արձանագրեց, որ Ադրբեջանն իր պարտավորություններն այդպես էլ չի իրականացրել: Աբրահամյանն ընդգծեց նաև, որ միջանցքի փակման հետ կապված Ռուսաստանն ունի պարտականություններ, Ռուսաստանի գործողություններն այստեղ պետք է լինեն շատ ավելի հասցեական: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]