Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեխնիկական մանրամասները. Օվերչուկ

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն 
տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեխնիկական 
մանրամասները. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։

«Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը: Սա շատ կարևոր է», - ընդգծել է նա։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։

«Մենք կոնկրետ կխոսենք այն մասին, թե ինչպիսին է լինելու (խմբ.՝ սահմանի) հատման կարգը և ինչ ընթացակարգեր են գործելու», - հայտարարել է նա։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]