Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Շինարարության ոլորտում մեկ տարում 3300 նոր աշխատատեղ է ստեղծվել

Շինարարության ոլորտում մեկ տարում 3300 նոր աշխատատեղ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շինարարության ոլորտում մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 3300 նոր աշխատատեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած նախագծի քննարկմանը, որն առնչվում էր շինարարության ոլորտին:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտքին, որ շինարարությունը խթանում է ՀՆԱ-ին՝ Քերոբյանը համաձայնեց պատգամավորի հետ՝ հավելելով, որ այն տնտեսության բավականին արագ աճող ճյուղերից մեկն է:

 «Անցյալ տարի շինարարության ոլորտը երկնիշ աճ է ունեցել՝ մոտ 12 տոկոսից ավելի: Այս տարվա առաջին եռամսյակում էլ 15.6 տոկոս աճ ունի: Մեկ տարվա ընթացքում շինարարության ոլորտում 3300 նոր աշխատատեղ է ստեղծվել՝ 11000 էր, հիմա՝ 14300»,-ասաց Քերոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am