Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վաշինգտոնում Ադրբեջանի հետ համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի 2 հոդված. Միրզոյան

Վաշինգտոնում Ադրբեջանի հետ համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի 
2 հոդված. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց վաշինգտոնյան բանակցություններից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր է եղել համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր է եղել ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել։

«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Սա միայն իմ գնահատականը չէ, ինձ հավաստիացրել են մյուս կողմերը ևս։

Անշուշտ, կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։ Բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նաև վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ հաստատել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ 

«Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել»,- նշեց Միրզոյանը։ 

Նա նաև նշեց, որ Հայաստանի համար սկզբունքային է սահմանազատման գործընթացում որոշակիություն ունենալը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]