Մետրոպոլիտենի ոստիկանները տղամարդու մոտ ատրճանակ են հայտնաբերել
13:13, 20 Մայիս 2023
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մայիսի 19-ին մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի նախասրահում հայտնաբերել, գազային ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և մետաղյա մահակ:
Կազմված փաստաթղթերը և Նոր Խարբերդի բնակիչ տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում