Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ինձ անհասկանալի է ՌԴ-ի պահվածքը, Արևմուտքը պարտավորություններ չի ստանձել, տրամադրել է երկխոսության հարթակ. Խաչատրյան

Ինձ անհասկանալի է ՌԴ-ի պահվածքը, Արևմուտքը պարտավորություններ չի 
ստանձել, տրամադրել է երկխոսության հարթակ. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգավոր Վիգեն Խաչատրյանն ադրբեջանական ագրեսիայի, Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ անհասկանալի է համարում Ռուսաստանի պահվածքը, որը որոշակի պարտավորություններ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Խաչատրյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախ անդրադառնալով Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային՝ Խաչատրյանն ընդգծեց, որ կրակոցներն ակնհայտ սադրանքներ են և բոլոր պայմանավորվածությունները շրջանցելու գռեհիկ փորձ:  Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը շահագրգռված չէ խնդիրներին քաղաքակիրթ լուծումներ գտնելու:

Անդրադառնալով բրյուսելյան բանակցություններին, Արևմուտքից ակնկալիքների վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց. «Ի տարբերություն Արևմուտքի, Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որը ստանձնել է որոշակի պարտավորություններ: Հետևաբար իմ սպասելիքները միջնորդից ավելի շատ են, քանի որ նա ունի պարտավորություն, հետևաբար նաև իրավունք՝ պահանջելու հարգել պարտավորությունները: Երբ, այսպես կոչված, «էկոակտիվիստները» փակել էին դեպի Արցախ ճանապարհը, Լավրովն ասաց, որ օրերի հարց է, միջանցքը կբացվի: Ես մտածում էի՝ հիմք ունի: Սակայն դրա փոխարեն անցակետ տեղադրվեց: Արևմուտքը պարտավորություններ չի ստանձնել, հարթակ է տրամադրում երկխոսության համար: Ինձ անհասկանալի է ՌԴ-ի պահվածքը, քանի որ մեր ժողովրդի, մեր պետության սպասելիքներն ավելի շատ են Ռուսաստանից»:

Ըստ նրա՝ Մոսկվայում նախատեսվող բանակցություններում կերևա՝ ՌԴ-ն վճռականություն կդրսևորի, թե ոչ:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Խաչատրյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները շատ հստակ ասել են, որ մինչև օգնության, համագործակցության մասին խոսելը ՌԴ-ն պարտավոր է հայտարարել, որ Ադրբեջանը ագրեսիայի է դիմել, պետք է դուրս գա ՀՀ տարածքներից: «Քաղաքական գնահատական ենք պահանջում: Երբ այս մասով ՌԴ-ն լռում է, ինձ մոտ անհանգստություն է առաջանում, որ նրանց ներկայությունը նոր սադրանքների առիթ կարող է տալ: Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ ռուսական խաղաղապահ զորքերը հետ են քաշվել, տեղում անմիջապես հայտնվել են ադրբեջանցիները»,-ասաց Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]