Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փափագում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան հաշտ լինեն. Ստամբուլի «Մարմարա» թերթի տնօրեն

Փափագում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան հաշտ լինեն. Ստամբուլի 
«Մարմարա» թերթի տնօրեն

ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պոլսահայ համայնքի ցանկությունն է, որ Հայաստանն ու Թուրքիան իրար հետ հաշտ լինեն։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց 1940 թվականից Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթի հրատարակության տնօրեն Արի Հատտեճյանը։ 

IMG_20230517_171915_312.jpg (1.42 MB)

«Մենք երկու հայրենիք ունենք՝ Թուրքիան և Հայաստանը։ Մենք, անշուշտ, փափագում ենք, որ երկու հայրենիքներն իրար հետ հաշտ լինեն, մենք էլ երկու երկրների մեջ ազատ, համարձակ, հեշտորեն կարողանանք գնալ-գալ, խոսել, երջանիկ ապրել»,- նշեց Հատտեճյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարևորության մասին։ Նրա խոսքով՝ երկու հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի երկու երկրների հասարակությունների վրա։ 

Խոսելով Թուրքիայի հայկական շուրջ 50 հազարանոց համայնքի ու դրա խնդիրների մասին՝ Հատտեճյանը նկատեց, որ ցավոք, շատերն այսօր հայերեն չեն խոսում։ 

«Հայերեն խոսել, կարդալ իմացող մարդ չի մնացել։ 5 ավագ, 12-13 միջնակարգ և տարրական դպրոց ունենք, ամեն տարի այս դպրոցներում հազարներով աշակերտ է սովորում, բայց նրանց մեջ հայերեն կարդացող կամ հայերեն կարդալ ցանկացող երեխա գտնելը հրաշք է։ Ձուլվում են թուրքերենին»,- ասաց Հատտեճյանը։

IMG_20230517_171859_096.jpg (1.62 MB)

Նա նկատեց, որ նաև այդ պատճառով խիստ նվազել են «Մարմարա» օրաթերթի բաժանորդները։ «Բոլոր հայ թերթերի նման «Մարմարա»-ն էլ ունի ընթերցողի, բաժանորդի կորուստ, այսօր արդեն չունենք մեր բաժանորդների այն քանակը, ինչ 10-20 տարի առաջ էր։ Բայց համառորեն կպայքարենք, կշարունակենք մեր ճամփան, հույս ունենք, որ դեռ շատ տարիներ կկարողանանք ամեն օր լույս ընծայել հայկական թերթը»,- ասաց Արի Հատտեճյանը։

Նրա հայրը՝ Ռոպեր Հատտեճյանը 1967 թվականից ի վեր զբաղեցնում է թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Այսօր, սակայն, առողջական վիճակի պատճառով 97-ամյա հրապարակագիրն արդեն դժվարանում է գալ խմբագրություն։ Փոխարենը, նրա գործը շարունակում են երկու որդիները, որոնք այսօր ամբողջությամբ ներգրավված են հայալեզու թերթի հրատարակչական գործում։ 

Ավելին՝ տեսանյութում։  

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]