1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանից ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ

Հայաստանից ապաստան  հայցողների թվում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի 
քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից 2022 թվականին ապաստան է հայցել 968 անձ, ինչը 2010 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ:  

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած տվյալներից:

2022-ին ապաստան ստանալու հայց են ներկայացրել ամենաշատն Ուկրաինայի քաղաքացիները՝ 484 անձ: Նույն տարում փախստականի կարգավիճակ է ստացել 289 քաղաքացի, կարճվել է 76 քաղաքացու դիմում, դադարեցվել է Ուկրաինայի 7 քաղաքացու փախստականի կարգավիճակ:

Այնուհետև 2022-ին ամենաշատը Հայաստանից ապաստան են հայցել Իրաքի քաղաքացիները՝ 198 հոգի, կարճվել է 23 հոգու դիմում, մերժում է ստացել 2 քաղաքացի, փախստականի կարգավիճակ՝ 28-ը, դադարեցվել է 2 հոգու փախստականի կարգավիճակ:

Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, 2022-ին Հայաստանից ապաստան է հայցել Իրանի 106 քաղաքացի: 2022-ին 30 քաղաքացու դիմում կարճվել է, 17-ի ապաստանի հայցը մերժվել է, 19 հոգի ստացել է փախստականի կարգավիճակ, Իրանի 3 քաղաքացու փախստականի կարգավիճակը դադարեցվել է:

2022-ին Հայաստանից ապաստան են հայցել նաև Ադրբեջանի 1 քաղաքացի: Ապաստան հայցողների թվում են նաև Թուրքիայի քաղաքացիներ: 2022-ին Հայաստանից ապաստան է հայցել Թուրքիայի 8 քաղաքացի, նույն տարում 1 քաղաքացու ապաստանի հայցը մերժվել է, 1 քաղաքացի ստացել է փախստականի կարգավիճակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]