Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրեդի Մերկուրիի 1500 անձնական իրերի հավաքածուն աճուրդի կհանվի Լոնդոնում

Ֆրեդի Մերկուրիի 1500 անձնական իրերի հավաքածուն աճուրդի կհանվի Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի անձնական իրերն աճուրդով կվաճառվեն Մեծ Բրիտանիայում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Guardian պարբերականի հրապարակումից, Sotheby’s աճուրդային տունը կվաճառի մոտ 1500 իր:

Աճուրդի հանվող իրերի շարքում են երաժշտի բեմական կոստյումները, երգերի ձեռագիր բառերը, կտավները և տարբեր ճամփորդությունների ընթացքում հավաքված գեղեցիկ առարկաներ:

Աճուրդի հանվող իրեր շարքում է նաև սուրբ Էդվարդի թագի կրկնօրինակը և կարմիր թավշից ու արհեստական մորթուց  պատրաստված թիկնոցը, որը երգիչը հագել էր 1986 թ.-ին Բրիտանիայի «God Save the Queen» օրհներգի ռոք մշակման կատարման ժամանակ: Երաժշտի համար սա վերջին կենդանի կատարումն էր խմբի հետ:

unnamed (4).jpg (171 KB)

Աճուրդի կհանվի նաև «We are the Champions» երգի բառերի աշխատանքային տարբերակը, որն, ամենայն հավանականությամբ, կվաճառվի մինչև 300 հազար ֆունտ ստեռլինգով:

1991 թ. նոյեմբերին 45 տարեկան հասակում ՁԻԱՀ-ից երաժշտի մահից ի վեր այդ բոլոր իրերը պահվել են Լոնդոնի Քենսինգթոնի շրջանում Մերկուրիի «Գարդեն լոջ» առանձնատանը: Երաժշտի կտակի համաձայն՝ դրանք տան հետ միասին մնացել են բրիտանուհի Մերի Օսթինին, որին Մերկուրին անվանել է «իր ամբողջ կյանքի սերը»։ Երաժիշտը, որը կյանքի վերջին չէր թաքցնում իր երկսեռականությունը, մինչև կյանքի վերջին օրերն Օսթինին համարել է իր լավագույն ընկերը։ Երգիչը նրան է նվիրել «Love of my life» երգը, ամուսնության առաջարկ է արել և համաձայնություն ստացել, թեև այդպես էլ չի ամուսնացել նրա հետ։

unnamed (5).jpg (37 KB)

«Երկար տարիներ ես բերկրանք և առանձնաշնորհ եմ ունեցել ապրելու՝ շրջապատված այն բոլոր սքանչելի իրերով, որոնք Ֆրեդին այնքան ցանկանում էր ունենալ և այնքան սիրում էր: Բայց տարիներն անցել են, և եկել է ժամանակը, որ բարդ որոշում կայացնեմ՝ փակելու իմ կյանքի այս շատ առանձնահատուկ գլուխը», - մեջբերում է Օսթինի խոսքը պարբերականը:

Լոտերի նախաաճուրդային ցուցահանդեսը տեղի կունենա Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Հոնկոնգում և Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում իրերը կցուցադրվեն օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 5-ը` այն օրը, երբ Մերկուրին կդառնար 77 տարեկան: Աճուրդը նշանակված է սեպտեմբերի 6-ին։

unnamed (6).jpg (57 KB)

Աճուրդից ստացված շահույթի մի մասը կուղղվի Մերկուրիի անվան բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև երգիչ Էլթոն Ջոնի հիմնադրամին, որոնք ուշադրություն են հրավիրում աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]