Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Թբիլիսիում ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է կազմակերպել. պահանջներից մեկն էր Սաակաշվիլիի ազատ արձակումը

Թբիլիսիում ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է կազմակերպել. 
պահանջներից մեկն էր Սաակաշվիլիի ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի առջև հազարավոր մարդիկ կիրակի օրը միացել են «Միասին դեպի Եվրոպա» խորագրով ակցիային, որը կազմակերպվել էր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությանը:

Ցուցարարներն իշխանություններից պահանջում են կատարել Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները, ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, «Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ինչպես նաև մարտի 7-9-ը տեղի ունեցած ակցիաների մասնակից  Լազարե Գրիգորիադիսին:

Ընդդիմությունն ակցիան կազմակերպել է ապրիլի 9-ին, երբ երկիրը նշում էր Ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և 1989 թ.-ին Թբիլիսիում զինվորականների կողմից բազմահազարանոց հանրահավաքը ցրելու հետևանքով 21 զոհերի հիշատակի օրը:

Ցուցարարներն իրենց հետ բերել են Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները։

BBC-ն իր հերթին նշում է, որ Վրաստանում հասարակությունը մեծամասամբ եվրոպամետ է, կառավարությունը ևս հայտարարում է, որ ցանկանում է միանալ ԵՄ-ին, սակայն ընդդիմադիրների պնդմամբ՝ կառավարության գործողությունների պատճառով ԵՄ-ի անդամ դառնալու հնարավորությունները նվազում են:

Հունիսին Բրյուսելը պաշտոնապես Ուկրաինան և Մոլդովան անվանել է որպես Եվրամիության անդամի թեկնածու երկրներ, սակայն նշել է, որ Վրաստանն այդ կարգավիճակին հասնելու համար պետք է մի շարք քաղաքական և դատական բարեփոխումներ կատարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]