Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիտվայի պաշտոնյաներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային ոլորտում աջակցելու հարցում

Լիտվայի պաշտոնյաներն իրենց պատրաստակամությունն են հայտնել 
Հայաստանին անվտանգային ոլորտում աջակցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական հարաբերությունները, կարևորել են դրանց ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումները: 

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի իշխանություններին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։ 

Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև մանրամասներ՝ Լաչինում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, շեշտելով՝ միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։ 

Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբերանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]