Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը հաստատել Է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգը

Պուտինը հաստատել Է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգը

 ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն Է տվել արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրմանը։ Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին նա հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Այս փաստաթուղթը սահմանում է երկրի միջազգային գործունեության առաջնահերթ ուղղությունները, նպատակներն ու խնդիրները. այն ճանապարհային քարտեզ Է լինելու ՌԴ ԱԳՆ-ի և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համար։ Ըստ Պուտինի՝ միջազգային կյանքում արմատական փոփոխությունները պահանջում էին լրջորեն ճշգրտել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը և մյուս փաստաթղթերը։

«Այսօր մեր օրակարգի առաջին կետով կքննարկենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը. միջազգային կյանքում արմատական փոփոխությունները մեզնից պահանջում են լրջորեն ճշգրտել ռազմավարական պլանավորման հանգուցային փաստաթղթերը, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը, որտեղ նշված են սկզբունքները, խնդիրները, դիվանագիտական ​​գործունեության առաջնահերթությունները», - ասել է ՌԴ ղեկավարը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է Չինաստանի և Հնդկաստանի հետ կապերի համակողմանի խորացումը և համակարգումը: «Ռազմավարական նպատակներին հասնելու և ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն իրագործելու համար առանձնահատուկ նշանակություն ունի եվրասիական մայրցամաքում գտնվող ուժի ու զարգացման բարեկամական ինքնիշխան գլոբալ կենտրոնների հետ կապերի համապարփակ խորացումը և համակարգումը», - նշվում է փաստաթղթում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]