Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը

Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գնդակոծության է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

«Ես դատապարտում եմ զինված հարձակումը «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա… Ակնկալում եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն», - գրել է նա Twitter-ում:

Իմամօղլուն գրառմանը կցել է նաև գրասենյակի պատուհաններից մեկի լուսանկարը, որում երևում է ապակու վրա փամփուշտի անցքը:

Ստամբուլի նահանգի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Զեյթինբուրնու շրջանում։

«Կանչով դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցները սկսել են զննել տարածքը։ Նախնական տվյալներով՝ արձակված գնդակները դիպել են կուսակցության գրասենյակի շենքին և հարակից բիզնես կենտրոնին», – ТАСС-ը հատված է մեջբերում հայտարարությունից:

Հայտնաբերվել է գնդակի երկու անցք, կատարվում է հետաքննություն։

Հաղորդվում է նաև, որ «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները մտադիր է այցելել նշված գրասենյակ։ Նա հայտարարել է, որ չի վախենում սպառնալիքներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]