Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի լինելու

Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի լինելու

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության մամուլի քարտուղար Վլադիմիր Ցիմլյանսկին։

«Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ Գլխավոր շտաբը չի նախատեսում զորահավաքի երկրորդ ալիք: Արդեն զինծառայության կանչվածները, ինչպես նաև գործողությանը մասնակցելու կամավոր ցանկություն հայտնած քաղաքացիները լիովին բավարար են հանձնարարված խնդիրները կատարելու համար», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը:

Վլադիմիր Ցիմլյանսկին հավելել է, որ ներկայում զգալիորեն ավելացել է պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնելու որոշում կայացրած քաղաքացիների թիվը:

«Պայմանագրով հավաքագրման աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական ​​մարմինների հետ սերտ համագործակցությամբ», - հավելել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Ռուսաստանում մասնակի զորահավաք էր իրականացվում 2022 թ. սեպտեմբերի 21-ից: 2022 թ. հոկտեմբերի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրեց զորահավաքի միջոցառումների ավարտի մասին։ 2022 թ. նոյեմբերի 4-ին Պուտինը հայտարարեց, որ «հատուկ ռազմական գործողության շրջանակներում» զորակոչվել է 318 հազար մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]